Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Աղբալյան. «Երիտասարդները չեն ուզում անասնաբույժ դառնալ»

Նոյեմբեր 21,2018 16:36

«Վերջին տարիներին ներդրել ենք այնպիսի մասնագիտություններ, որոնց պահանջարկը կա շուկայում: Միայն անցյալ տարի 39 քոլեջներում 50-ից ավել նոր մասնագիտություններ ենք ներդրել, օրինակ` ծխախոտագործությունը` «Գրանդ հոլդինգի» հետ համատեղ, ինչպես նաեւ ռոբոտոտեխնիկա, համակարգչային դիզայն եւ այլն: Մարզ կար, որ որեւէ քոլեջում ՏՏ ներդրված չէր, շաբաթ օրն էլ Ստեփանավանում հուշագիր ենք ստորագրելու 3 խոշոր ընկերությունների եւ Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի միջեւ: Ագրո մասնագիտությունները, տուրիզմը եւ ՏՏ-ն մեզ համար առաջնահերթություններ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարարության նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

Նա փաստեց, որ անասնաբուժությունը պահանջված մասնագիտություն է, մեկ անասնաբույժը 8-10 համայնք է սպասարկում, սակայն երիտասարդները չեն ցանկանում անասնաբույժ դառնալ:

«Շատ դժվար է երեխաներին դեպի այդ մասնագիտություն ուղղորդելը, որովհետեւ իրենք հաճախ գնում են ավելի մոդայիկ մասնագիտություններ: Դրա համար կարեւոր է ճիշտ կողմնորոշումը` սկսած դպրոցի ավագ դպրոցի դասարաններից, ունենք մեթոդաբանություն, մեր կարիերայի կենտրոնները կոնկրետ աշխատում են: Այս պահին բուհի հետ չենք էլ ուզում մրցակցել, մենք տարբեր խնդիրներ ունենք:

Կարող եմ փաստել, որ ոլորտում զարգացման անկյունաքարերը ճիշտ են դրված, թեեւ ունենք խնդիրներ` շենքային, ջեռուցման, փոքր թվով ուսանողների, սարքավորումների: Բայց չեմ կարող նաեւ չնշել, որ հաստատությունների 30 %-ը եւ շենքային, ե՛ւ նյութատեխնիկական պայմաններով համահունչ է եվրոպական, ռուսաստանյան լավագույն քոլեջներին»,-վստահ է Արտակ Աղբալյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930