Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյանը Միքայելյանի խոսքերի մասին. «Կամ չի հասկացել, կամ փորձն է արցախյան պայքարը նսեմացնելու»

Նոյեմբեր 26,2018 20:35

Այսօր ՀՅԴ քարոզարշավին, այս կուսակցությունից վարկանիշային ընտրակարգով առաջադրված  Գեղամ Մանուկյանն այսօր կուսակցության քարոզարշավի ժամանակ անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի ելույթին: Միքայելյանն ասել էր՝ «Մենք հաղթել ենք արցախյան պատերազմում, բայց չեմ վախենում ասել՝ այն հաղթանակը, որը ՀՀ-ում կրեց հայ ժողովուրդը, ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտը»: Ժամեր անց Միքայելյանը փորձել էր պարզաբանել, թե ինչ նկատի ուներ:

Գեղամ Մանուկյանը Միքայելյանի առաջին ելույթի մասին այսօր ասաց. «Հույս ունենանք, որ Սասուն Միքայելյանը չի հասկացել, թե ինչ է ասել»: Մանուկյանը կոչ արեց քաղաքական ուժերին, իր խոսքերով ասած՝ սկսած Նիկոլ Փաշինյանից,  ընտրապայքար մտնել գաղափարական եւ ծրագրային ընտրապայքարի մեջ.«Եվ չբավարարվել ժողովրդային շարժումն իբրեւ դրոշ դարձնելով՝ ինքնահավան, ինքնասիրահարված «դըմփ-դըմփ»-ով առաջ գնալը:  Հեշտ է լինելու թանկարժեք ռեստորաններում եւ դահլիճներում հավաքներում ինքնագովերքմամբ զբաղվել: Բայց դա կարող է հասցնել մի վտանգավոր գծի, որից հետո այլեւս կարմիր է կոչվում: Կարմիր՝ մեր ժողովրդի ազատագրական պայքարի, մեր պետականության, մեր ինքնիշխանության համար:  Սրանք խոսքեր չեն, շատ-շատերս հրազդանցիներից հիշում եք, թե Սասուն Միքայելյանը ինչ էր անում 1995 – 1996 թվերին։

Այսօր Սասուն Միքայելյանը թույլ է տալիս ապրիլ-մայիսի ժողովրդական շարժումն ավելի վեր դասել, քան մի քանի տասնամյակ, հատկապես վերջին 30 տարիներինը, այդ հուժկու, համաժողովրդական պայքարը, որը կոչվում է  Արցախյան, որը հետ բերեց մի հայրենիքի մի մասը, Սասուն Միքայելյանը համեմատություն է անում:  Երկու տարբերակ կա, կամ չի հասկացել, կամ ուղղակի փորձն է արցախյան պայքարը նսեմացնելու: Իհարկե, նա կարող է արդարանալ, որ մասնակցել է արցախյան ազատամարտին, շատ-շատերն են մասնակցել՝ երկրապահից սկսած, պատգամավորներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    երրորդ բացատրութիւն մըն ալ կայ, որ ամենահաւանականն է՝
    այդ մարդը կատարեալ յիմար մըն է

    իսկ ան որ այդպիսի անձի մը ձեռքը ձայնափող կու տայ եւ հարթակ կը բարձրացնէ, ան ալ, խելքը գործածելու մի քիչ խնդիր ունի

    արդիւնքը այն է որ նորէն մեր արցախեան նուիրեալ նահատակները ներքին նախատինք մը կրեցին, այդ ալ ամբողջովին անիմաստ պատճառով

    երանի հայ չծնէի

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930