Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտալի դեպք. Իրավիճա՞կ է փոխվել

Դեկտեմբեր 05,2018 22:33

Վաղը՝ դեկտեմբերի 6-ին, Վանաձորում տեղի է ունենալու թիվ 11 մանկապարտեզի բացումը: Տեղեկացնենք, որ մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար տրամադրվել է շուրջ 158 մլն դրամ ՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Նախաձեռնությունը ներառված է եղել Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերում: Մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անմիջական աջակցությամբ և միջնորդությամբ:

Ուշագրավ է այն փաստը, որ մանկապարտեզի բացման պաշտոնական մասն իրականացվելու է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, միևնույն ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրացուցակով Լոռու մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ, այնինչ Վահրամ Բաղդասարյանը, ում աջակցությամբ և ջանքերով կյանքի է կոչվել մանկապարտեզի կառուցումը, նույնիսկ հրավիրվածների ցուցակում չկա:

Արդյո՞ք մի օր էլ Սուրեն Պապիկյանի աջակցությամբ կառուցված հաստատության բացմանը Վահրամ Բաղդասարյանը ժապավեն կկտրի նրա փոխարեն: Չէ՞ որ արդեն իրավիճակներ են փոխվել:

Հավելենք նաև, որ Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ և ջանքերով դեռևս վերանորոգման գործընթացում է գտնվում Վանաձորի թիվ 18 դպրոցը, որի աշխատանքների նախահաշիվը կազմել է 1 մլրդ 150 մլն դրամ, որից 807 մլն դրամն արդեն հատկացվել է (2014թ.՝ 100 մլն, 2015թ.՝ 500մլն, 2016թ.՝ 150մլն և 2017թ.՝ 57մլն) և դրա արդյունքում դպրոցի 5 մասնաշենքից 3-ն ամբողջությամբ վերանորոգվել են:

Սա էլ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր կցանկանան հերթագրվել Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված և վերանորոգված հաստատությունների հերթական բացման արարողության ժամանակ ժապավեն կտրելու համար:

Հռիփսիմե Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Daniel says:

    Կներեք՝ եթե կառուցվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին, այսինքն գումարը և տոկոսները վերադարձվելու են հարկատուների հաշվին, ինչ կապ ունի Վահրամ Բաղդասարյանի աջակցությունy: Նույն հաջողությամբ այն կարող էր կառուցվել խոսքի` Գյումրիում կամ Կապանում: Որ ՀՀԿ-ական պատագամավորը ավելի ճարպիք է եղել, նա ել կարողացել է այն կառուցել տալ իր հայրենի բնակավայրում: Մինչև գրելը միահատ հասկացեք հարցի էյությունը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31