Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանի հերթական նիստը չի կայացել

Դեկտեմբեր 07,2018 17:39

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի հերթական նիստը չի կայացել: Առավոտյան անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

Պատգամավորների գրանցումը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ  սահմանադրական օրենքի համաձայն՝ շարունակվել է  չորս ժամ, սակայն 14:00-ի դրությամբ գրանցվել էր  9 պատգամավոր:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 30 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի  բազմահազար զոհերի հիշատակը:

Արա Բաբլոյանը  նշել է, որ այդ  չափազանց ծանր ու դժվարին իրավիճակում  հայ ժողովրդին օգնության ձեռք է մեկնել ողջ աշխարհը՝ շուտափույթ ժամանած բժիշկների եւ փրկարարների շնորհիվ փրկելով բազմաթիվ կյանքեր:

ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ ավելի քան 25000 մարդկային կյանքեր  խլած ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ այցելելու է աղետի գոտի՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝  ՀՀ վեցերորդ գումարման  Ազգային ժողովն իր գործունեությունն իրականացրել է հավուր պատշաճի: Ըստ նրա` Հայաստանի  համար այս բախտորոշ ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն, ՀՀ Ազգային ժողովն ունեցել է կարեւորագույն դերակատարություն:  Միքայել Մելքումյանը  հույս է հայտնել, որ առաջիկայում  ընտրվելիք  խորհրդարանը եւս կնպաստի երկրի զարգացմանը, եւ քաղաքացիները հուսախաբ չեն լինի:

Այսքանով խորհրդարանն ավարտել է ԱԺ  հերթական նիստերի աշխատանքը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31