Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ընտրությունները՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբ. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 10,2018 21:21

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգներում Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Սա առանցքային ձեռքբերում է՝ ժողովրդավարության հաղթանակ եւ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության նոր դարաշրջան», – ընդգծվում է հանձնախմբի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արդեն իսկ աշխատում է Հայաստանի հիմնական ուժերի հետ՝ խաղաղ, սահմանադրական եւ ժողովրդավարական անցում ապահովելու նպատակով: Հայաստանի առաջընթացն անհրաժեշտ է վերափոխել իրական ծրագրերի, որոնք թույլ կտան խորացնել հայ-ամերիկյան փոխադարձ ձեռնտու համագործակցությունը քաղաքական, տնտեսական եւ ռազմական ոլորտներում, նշված է հայտարարության մեջ:

«Երկկողմ հարաբերությունների զարգացմանն աջակցության հետ միասին մենք ընդլայնելու ենք մեր աշխատանքը, որն մարտահրավեր է նետում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին Միացյալ Նահանգներում, տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում եւ թույլ չենք տալու, որպեսզի այս անցումային շրջանում փորձ արվի թուլացնել, մեկուսացնել կամ հարձակում գործել Հայաստանի կամ Արցախի վրա», – նշված է Միացյալ Նահանգներում Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31