Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պատասխանում է Հայկակ Արշամյանի գրառմանը, թե մինչեւ երբ են սաբոտաժ անելու

Դեկտեմբեր 20,2018 12:45 Share

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը երեկ ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՀ ոստիկանություն. ձեր անգործությունից կենտրոնում բարդակ է՝ հանդիպակաց են քշում համատարած, երկրորդ գիծը փակած։ Մինչև ե՞րբ եք սաբոտաժ անելու»:

ՀՀ ոստիկանության կայքում այսօր հրապարակվել է պատասխանը. «Մեղադրանքն անհիմն է ու չի համապատասխանում իրականությանը. վիճակագրությունը փաստում է, որ 2018 թ. դեկտեմբերի 1-ից 19-ը Ճանապարհային ոստիկանությունն արձանագրել է ճանապարհային երթևեկության կանոնների 15 778 խախտում՝ 2017-ի նույն ժամանակահատվածի 15 803-ի դիմաց: Եվ այս թվերը ոչ թե սաբոտաժի, այլ ճիշտ հակառակի մասին են վկայում:

Պարզաբանենք նաև, որ նախատոնական օրերին միշտ էլ երթևեկությունը մայրաքաղաքում, հատկապես՝ կենտրոնական հատվածում ծանրաբեռնված է: Պատճառները հասկանալի են. մայրաքաղաքի կենտրոնում են տեղակայված սպասարկման, առևտրի, մշակութային օբյեկտների գերակշիռ մասը, և մարզերից ավտոտրանսպորտի մեծ հոսքի, ինչպես և զբոսաշրջիկների թվի աճի պայմաններում երթևեկության լարվածության մեծացումը պետք է առնվազն օբյեկտիվ գնահատականի և ըմբռնման արժանանա. դա ողջ աշխարհում առկա ու անխուսափելի երևույթ է:

Ինչ վերաբերում է սուբյեկտիվ կողմին՝ որոշ վարորդների անկարգապահությանը, ապա նման երևույթները բացառելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն այս օրերին արտակարգ ռեժիմով է աշխատում, մասնավորապես՝ արդեն մեկ շաբաթ մայրաքաղաքում ծառայություն են իրականացնում նաև մարզերից տեղափոխված 20 կարգախմբեր:

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ոստիկանությունը ակնկալում է ոչ թե հանիրավի ու անփաստարկ մեղադրանքներ, այլ քաղաքացիների գործուն աջակցություն և օրինահարգ պահվածք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31