Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Եթե տեղեկությունները ճիշտ են, դուխով մերժեք նրանց, ձեր կողքին եմ

Դեկտեմբեր 28,2018 22:22

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ավարտեցինք հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի (հատուկ առանձնացրի, քանի որ այս հարցի մասին վերջերս շատ գրվեց) կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից:

Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են տեղեկություններ (չճշտված), որ Հին Հայաստանում մնացած փոքր թվով ռեկտորներ կամ նրանց կամակատարները փորձում են ճնշում գործադրել, որպեսզի դուք խորհուրդներում կատարեք նրանց կամքը։

Եթե այս տեղեկությունները ճիշտ են, դուխով մերժեք նրանց, ձեր կողքին եմ։ Եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը, շատ ավելի լավ ։) Թող, ուրեմն, սա լինի կանխարգելիչ գրառում։

Վստահ եմ, որ յուրաքանչյուրդ հպարտ եք լինելու, երբ կերտելու եք 21-րդ դարի հայկական բուհը: Շնորհավորում եմ բոլորիդ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31