Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են. Նիկոլ Փաշինյան

Հունվար 01,2019 22:00

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների եւ Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։

Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից:

Նախորդ տարվա ցուցանիշը – 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից:

Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով:)»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հումանիտարների (ասենք՝ Փաշինեանի) եւ բնագէտների (ասենք՝ իմ) ուղեղը լրիւ այլ կերպ է աշխատում, թէեւ հասկանալի է՝ ինչ է ուզում ասել:
    Ֆիզիկայի դասին Փաշինեանի եզրակացութիւնը 180 աստիճան հակառակը կը նշանակէր, որովհետեւ վերցնում է մեկնողների (A) եւ ժամանողների (B) տարբերութիւնը:
    2018թ.՝ A – B = +20.713
    2017թ.՝ A – B = -25.932

    Ֆիզիկոսի (մաթեմատիկոսի) համար՝ 2017-ը ներգաղթի տարի կը լինէր, 2018-ը՝ արտագաղթի 🙂
    Հումանիտարի համար՝ եթէ թուի դիմաց + է՝ ներգաղթ է, մինուս է՝ արտագաղթ եւ կարեւոր չէ, թէ որն ինչից են հանում 🙂 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031