Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Միշտ էլ ներում եմ եւ կարող եմ ներել»

Հունվար 06,2019 16:30

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր Աստվածահայտնության առիթով մատուցված պատարագից հետո Aravot.am-ին ասաց. «Այսօր հայ հավատացյալ ժողովրդի, մեր պատմության ամենակարեւոր եւ ամենալավ տոներից մեկն է: Հիսուսը ծնվեց ու Հիսուսի ծնունդով հայ ազգը հազարամյակներ ապրում է այս բարդ ու դժվարին կյանքում»:

Հարցին, թե Աստծո Որդին ասում է՝ չարին չարությամբ մի պատասխանիր: Այս պատվիրանը ձեր մասնագիտության հետ հակասության մեջ չէ՞, պարոն Վանեցյանը պատասխանեց. «Միշտ էլ ներում եմ եւ կարող եմ ներել»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031