Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլինի կինոփառատոնը՝ «Անծանոթների բարությունը» բացման ֆիլմով

Փետրվար 07,2019 22:22

Փետրվարի 7-ին  Գերմանիայի մայրաքաղաքում բացվեց Բեռլինի 69-րդ կինոփառատոնը, որը կտեւի մինչեւ փետրվարի 17-ը: Փառատոնի կարմիր գորգի արարողությունն ուղիղ հեռարձակվում էր Բեռլինալեի ֆեյսբուքյան պաշտոնական էջով, նաեւ փառատոնի կայքում: Այն մեկնարկեց տեղի ժամանակով 17:30, իսկ բուն բացման արարողությունը՝ 19:30:

Ըստ  Deutsche Welle-ի, Բեռլինալեի այս տարվա կարմիր գորգը «ստացվել» է վերամշակված աղբից: Փառատոնի բացման ֆիլմն է Լոնե Շերֆիգի  «Անծանոթների բարությունը»: Բեռլինի կինոփառատոնի այս տարվա ժյուրին գլխավորում է հանրահայտ կինոդերասանուհի Ջուլիեթ Բինոշը, որը 1997թ. նույն փառատոնում լավագույն դերասանուհի է ճանաչվել «Անգլիացի հաճախորդը» ֆիլմում խաղացած դերի համար:

 

Փառատոնն իրականացվում է 1951 թվականից, գլխավոր մրցանակը «Ոսկե արջն է»:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ փառատոնի  ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728