Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պոլսո Հայոց Պատրիարքարանը Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարել. Ermenihaber.am

Մարտ 11,2019 21:35

Պոլսո Հայոց պատրիարքարանը 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ մինչև Զատկի տոն (ապրիլի 21) սուգ է հայտարարել։  Այդ ընթացքում հայկական եկեղեցիներին ու հիմնադրամներին առընթեր հաստատությունների բոլոր ոչ կրոնական միջոցառումները կհետաձգվեն։

Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը մարտի 9-ի երեկոյան նիստ է գումարել՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ: Հստակեցվել են պատրարքի հոգեհանգստի արարողության հետ կապված մանրամասները։

Հոգեհանգստի արարողության կազմակերպման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։ Արարողությունը տեղի կունենա մարտի 17-ին ժամը 10։00-ին՝ Գումգափուի Մայր եկեղեցում։ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կհուղարկավորվի Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Իսկ մարտի 14-15-ին ժամը 15։00-18։00 ընկած ժամանակահատվածում հայ համայնքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան Գումգափուի Մայր եկեղեցում վերջին հրաժեշտը տալ պատրիարքին։

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը վախճանվել է 2019 թվականի մարտի 8-ին՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո։ 62-ամյա պատրիարքը 2008 թվականից գտնվում էր բժիշկների մշտական հսկողության տակ՝ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։ 

Աղբյուր`    ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031