«Փաստ» օրաթերթի զրուցակիցն է երգահան Էդուարդ Զորիկյանը:
Եթե անկախանալուց ու Խորհրդային Միության կազմից դուրս գալուց լիներ այս հեղափոխությունը, հիմա բոլորովին այլ կյանքով կապրեինք, բայց այն ժամանակ դա չեղավ: Խորհրդային տարիներին, երբ գողանում էին պետությունից, արդարացնում էին նրանով, որ կայսրությունից են գողանում, որ այն շուտ փլուզվի: Ի վերջո, այդպես էլ եղավ:
Եղբայր, չհասկացա՞ր, որ անկախացել ես, եթե հիմա բյուջեից փող ես գողանում, դու արմատից կտրում ես ազգի ծառը, դու գողանում ես զինվորի սնունդը, երեխայի նպաստը, ծերունու թոշակը, երիտասարդի անվճար ուսում ստանալու հնարավորությունը, հիվանդի անվճար բուժում ստանալու հնարավորությունը: Սա պետք է հասկանանք: Փաստացի անկախացանք, բայց ուղեղներս մնաց նույնը: Բյուջեին վերաբերվեցինք որպես մի մեծ պարկի, որտեղից կարելի է անընդհատ վերցնել: Այնքան չհասկացան, մինչև եկավ Նիկոլն ու ասեց՝ հերի՛ք եղավ: Լավ է ուշ, քան երբեք:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































