Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա»-ի աշխատողները լաց են լինում. «Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանին»

Ապրիլ 08,2019 12:16

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրի առաջ շարունակում է «Սպայկա» ընկերության հարյուրավոր աշխատակիցների բողոքի ցույցը։

Հիշեցնենք, որ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն այսօր կալանավորվեց դատարանի որոշմամբ։ Ավելի վաղ ՊԵԿ-ը բացահայտել էր առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը հայտարարեց, որ տնօրենին մեղադրանք են առաջադրել անհիմն ենթադրությունների հիման վրա։ Աշխատակիցները բարձրաձայնեցին, որ տնօրենի կալանավորման հետեւանքով զրկվելու են աշխատանքից։ Ոմանք լաց են լինում ու ասում, որ վարկերը փակել չեն կարողանա. «Մենք ենք ընտրել Նիկոլ Փաշինյանին, ուստի պահանջում ենք, որ նա գա, այլապես փողոց կփակենք»:

Ըստ Կարեն Բաղդասարյանի` 2001թ.-ից գործող «Սպայկա»-ն պատրաստվում էր հերթական ներդրումները բերել ՀՀ, նոր ջերմոցներ կառուցել Նորագավիթում, մթերում սկսել, սակայն այդ ամենը խափանվելու է։

Բաղդասարյանը նշեց, որ ընկերությունն ունի ավելի քան 2000 աշխատող, գործակցում է ավելի քան 80 համայնքի հետ։

Հիշեցնենք, որ «Սպայկա»-ն հարկային պարտավորությունները չկատարելու մասին ՊԵԿ-ի հրապարակած տվյալները համարում է ապատեղեկատվություն։

Այլ մանրամասները տեսանյութում

Ուղիղ։ Սպայկայի աշխատողները ցույց են անում եւ պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, այլապես փողոց կփակեն

Gepostet von Aravot am Sonntag, 7. April 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Ներողութիւն – Դուք Նիկոլ Փաշինեանին ընտրեցիք որ Օլիկարգներու ժողովուրդի հաշուին կատարուած պետական գողերը պաշտպանէ – ?

    • Հ.Շ. says:

      արդեօք արդէն ըստ խորքի, ըստ էութեան, որեւէ դատավարութիւն տեղի ունեցա՞ծ է այս նիւթիւն մէջ, henri…

      եկուր դատավարութիւնն ալ մոռնա՜նք, անմեղութեան կանխավարկածն ալ մէկդի նետենք, արդեօք ի՞նչ հիման վրայ դուն հասած ես այն հաստատ եզրակացութեան որ այդ մարդը «պետական գող» է…

      եւ դեռ դուն արեւմտեան երկրի մէջ ապրած մարդ ես… այլ երեւակայենք այդտեղի որոշ տեսակի բնիկներուն մտայնութիւնը… որոնց համար միակ իրողութիւնը որ մարդը յաջող գործ հիմնած է, արդէն անհերքելի եւ անյեղաշրջելի փաստ է որ գող է…

      կառավարութիւն մը որ մէկ տարիէ ի վեր տակաւին նուազագոյն տնտեսական առաջացումը չէ իրականացուցած, այլ նոյնիսկ ընդհակառակն, բնակա՞ն է որ այսպէս expéditif կերպով խայտառակէ եւ բանտը դնէ երկրին ամենայաջող entrepriseներէն մէկուն տէրը, վտանգի ենթարկելով այդքան աշխատաւորներու ապագան, եւ սարսափեցնելով potentiel ներդրողները

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930