Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ իրավական խնդիր չեմ տեսնում, որովհետեւ տրանսգենդերին տրվել է ելույթի իրավունքը». Փոստանջյան

Ապրիլ 11,2019 15:08

«Հատուկ նպատակ կա՝ ազգային պառակտություն եւ ատելություն տարածելու համար: Սա ծրագրված է կառավարության կողմից»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Եթե նրան թույլ էին տվել հասնել խորհրդարան եւ հնարավորություն ունենալ ելույթի, ուրեմն՝ նա պետք է ելույթ ունենար: Այն չի ընդհատվել: Որեւէ իրավական խնդիր չեմ տեսնում, որովհետեւ նրան տրվել է այդ իրավունքը: Թե ով է չարաշահել նրան այդ իրավունքի տրամադրումը, չեմ կարող ասել, իմ գործը չէ, բայց նա իրացրել է իրավունքը՝ որպես ելույթ ունեցող»,-կարծիք հայտնեց Զարուհի Փոստանջյանը:

Ինչ վերաբերում է այլ սեռական կողմնորոշմամբ անձանց առհասարակ, նա նշեց. «Երկու կողմերն էլ գոյություն ունեն, բայց իշխանության խնդիրն է՝ բախումներ թույլ չտալ, մեղմել իրավիճակը, մինչդեռ իշխանությունն ինքն է հրահրել այդ բախումը»:

Ինչ վերաբերում է տրանսգենդերի ելույթից հետո խորհրդարանական լսումները վարող Նաիրա Զոհրաբյանի խոսքին, Զարուհի Փոստանջյանի բնորոշմամբ. «Վարողի իրավունքն է, թե ինչպես նա կարող էր միջամտել՝ ընդհատել, կամ ոչ»:

Ուղիղ։ Զարուհի Փոստանջյանն ասուլիսի է եկել վարչապետի եւ դրոշի պատկերով օղիով

Gepostet von Aravot am Donnerstag, 11. April 2019

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Բերեք ազգային արժեք դարձնենք բարեկեցիկ և բարձր որակի կյանքը և օրենքով պաշտպանված լինելը բոլոր ՀՀ քաղաքացիների համար: Մեր բարձրագույն արժեքներն են մեր լեզուն և մշակույթը և մեր բարիությունն ու մարդկայնությունը

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930