Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ-ում անցկացվեց «Մեր փոքրիկ ֆրանսախոս բարեկամները» միջոցառումը

Ապրիլ 12,2019 14:52

Ապրիլի 11-ին ԵՊԼՀ-ում անցկացվեց «Մեր փոքրիկ ֆրանսախոս բարեկամները» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնակատարման երկամսյակին: ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Այնթապի թիվ 1 դպրոցի ֆրանսախոս 40 աշակերտների և 5 ուսուցչի:

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ԿՄՄ ֆակուլտետի դեկան Դոնարա Ղազարյանը, ապա հաջորդեցին երեխաների տարատեսակ կատարումները ֆրանսերենով:

Միջոցառմանը ներկա էին Այնթապ համայնքի թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը, ֆրանսերենի ուսուցչուհի և միաժամանակ ԵՊԼՀ դոցենտ Հասմիկ Գրիգորյանը, Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական

ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավար Ժակլին Մինասյանը, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Երևանի թվայնացված կենտրոնի ղեկավար Ռուզաննա Ղալթաղչյանը, մի խումբ ուսուցիչներ ու ծնողներ:

Մասնակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ցուցաբերված աջակցության համար ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանին, ՀՀ Արարարտի մարզի Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանին և մնացյալ կազմակերպիչներին:

Միջոցառման ավարտին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Երևանի թվայնացված կենտրոնը 8 համակարգիչ նվիրեց դպրոցին, իսկ միջոցառման ամենափոքր մասնակից, մանկապարտեզահասակ Արմանը իր անթերի ֆրանսերենի համար արժանացավ հատուկ մրցանակի:

Միջոցառմանն իրենց մասնակցությամբ տարբեր կատարումներով հանդես եկան նաև ԵՊԼՀ ուսանողներ Մալումյան Մոնան, Ղազարյան Իռենը, Գրիգորյան Սոնան:

 

ԵՊԼՀ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930