Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Արսեն Դավթյանն ազատվել է պաշտոնից

Ապրիլ 13,2019 11:57 Share

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (23 մայիսի 2018, 547 – Ա) Արսեն Դավթյանը նշանակվել էր առողջապահության նախարարի տեղակալ:

ՀՀ  ԱԱԾ-ն Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ ԱԱԾ-ն իրականացրել էր օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո Արսեն Դավթյանը բերման էր ենթարկվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել