Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհուրդը Հայաստանին կոչ է արել փոփոխություն կատարել ատելության խոսքին առնչվող օրենսդրությունում

Մայիս 03,2019 11:22 Share

Վենետիկի հանձնաժողովը կոչ է արել Հայաստանին փոփոխություններ կատարել ատելության խոսքի մասին օրենքում: Նման հանձնարարական տրված է «Եվրոպայի խորհրդի «Խոսքի ազատություն 2018» զեկույցում:

Մասնավորապես, դրանում Հայաստանին խորհուրդ է տրվում փոխել կամ չեղարկել ատելության խոսքի վերաբերյալ«ոչ հստակ կամ չափազանց լայն օրենքները կամ օրենքի նախագծերը»:

«Դրանք ընդգրկում էին քրեականացման խնդրահարույց դրույթներ, մասնավորապես, «խտրականության անուղղակի կոչեր», «կրոնական ֆանատիզմի քարոզչություն» կամ հալածանքի ձևեր, որոնք բավականաչափ չեն տարբերակում ատելության խոսքը պարզապես վիրավորական արտահայտություններից»,- ասվում է զեկույցում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել