Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է անեն հայերը, որ Իէն Գիլանը և Թոնի Այոմին համերգ տան Հայաստանում

Հունիս 05,2019 23:43

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում են Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին և Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը: Այստեղ նրանք մասնակցում են Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակին նվիրված միջոցառումներին:

Չորեքշաբթի՝ հունիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր տոնական երեկո, որի ընթացքում ներկայացվեց Rock Aid Armenia-ի պատմությունը, թե ինչպես Ջոն Դին կարողացավ 1989 թվականին համախմբել ռոք երաժիշտներին նախագծի շուրջ և օգնություն հասցնել 1988 թվականի երկրաշարժից տուժած Հայաստանին: Եվ թե ինչպես 20 տարի անց «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը կապ հաստատելով նրա հետ «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը նախաձեռնեց:

Այնուհետև ներկաներին հնարավորություն ընձեռնվեց հարցեր ուղղել երաժիշտներին: Հարցերը բազմազան էին, սկսած նրանից, որ առաջարկ կատարվեց երաժիշտներին հայկական գամփռ նվիրել, մինչև ստորագրության խնդրանքներ և սիրո խոստովանություններ:

Տոնական երեկոյին ներկա էր նաև Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի սաներից մեկը, որը հիշեցրեց Իէն Գիլանին, որ դպրոցի բացման արարողության ժամանակ միասին նկարվել են և խնդրեց բեմում միասին նկարվել: Առաջարկը երաժիշտը չմերժեց: Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցը բարեգործական նախագծի շրջանակներում է կառուցվել:

Ներկաններից մեկը հետաքրքրվեց, թե հայերը ինչ պետք է անեն, որ Իէն Գիլանը և Թոնի Այոմին միասին համերգ ունենան Հայաստանում:

Իէն Գիլանը կատակեց. «Եթե հաշվի առնենք, որ առաջին անգամը տևեց 20 տարի, 20 տարի էլ՝ երկրորդ անգամ, կարծում եմ ևս 20 տարի հետո կլինի հաջորդ համերգը»:

Այնուհետև նա հավելեց, որ իր համար հաճույք էր աշխատել Թոնի Այոմիի հետ. «Նա հստակ գիտի, թե ինչ է ուզում, որ ուղղությամբ է գնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930