Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. «Դրանք անհասցե հայտարարություններ են, եւ իր ասած խոսքերի հետ ՀՅԴ-ն չի կարող որեւէ կապ ունենալ». «Ժողովուրդ»

Հունիս 06,2019 12:51 Share

«էդ որ ասում էին, աչքով էին տալիս՝ բա զինված ուժերը, բա բանակը, բա էս։ Իրանք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, իրանք թալանել են իրավական համակարգը, իրանք թալանել են պետական բյուջեն, իրանք թալանել են ամեն ինչ»,– ասաց Փաշինյանը։ Լրագրողի հստակեցմանը՝ խոսքը Դաշնակցության մասի՞ն է, վարչապետը պատասխանեց, որ խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է, որ հանուն ազգային արժեքների՝ բռնություն է կիրառելու։ Իսկ նրա հայտարարությունից արդեն իսկ ակնհայտ է, որ խոսքը հենց Դաշնակցության մասին է։

Սակայն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե վարչապետի հայտարարություններում ՀՅԴ-ին ուղղված որեւէ խոսք չի տեսել, այլ դրանք միայն անհասցե մեղադրանքներ են, եւ շատ բան չունի մեկնաբանելու։ «Եթե Դաշնակցությանն է ուղղված, թող կոնկրետ ասեն, մենք էլ կխոսենք։ 25 տարի առաջ ՀՅԴ-ն բանտերում էր, 30 տարի առաջ էլ Արցախի սահմաններն էր պաշտպանում։ Իսկ դրանք անհասցե հայտարարություններ են, եւ իր ասած խոսքերի հետ ՀՅԴ-ն չի կարող որեւէ կապ ունենալ»,– «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով ազգային արժեքների վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, Սաղաթելյանն ընդգծեց, թե Դաշնակցությունն իսկապես ազգային արժեքներ պաշտպանող ուժ է, եւ շարունակելու են պաշտպանել՝ թույլ չտալով շեղվել այդ արժեքներից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930