Լրահոս
Օրվա լրահոսը

Սերնդափոխությունը չպիտի լինի արհեստական ձևով

Հունիս 07,2019 23:40

Արմեն Գյուլբուդաղյանցը և Կամո Հովհաննիսյանը պատասխանել են լրագրողների հարցերին

Հունիսի 8-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան – Լիխտենշտեյն խաղից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի և գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը։

-Կամո, ինչպե՞ս եք պատրաստվել խաղին։ Քանի որ արդեն ծանոթ էիք Լիխտեյնշտայնի հավաքականին, ի՞նչ գործոններ կառանձնացնեք նրանց խաղից։

-Խաղին պատրաստվել ենք շատ լավ։ Թե մարզչական, թե բժշկական շտաբի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի մենք պատշաճ կերպով պատրաստ լինենք հանդիպմանը։ Գնդակի վերահսկումը, արագ խաղը և մրցակցի վտանգավոր ֆուտբոլիստներին չեզոքացնելը կարող են որոշիչ գործոններ լինել վաղվա վաղում։

-Մրցակցի վտանգավոր խաղացողներին և նրանց խաղին ծանո՞թ եք։

-Այո, դիտել ենք Լիխտեյնշտայնի վերջին մի քանի հանդիպումները։ Գիտենք, որ նրանց կազմում կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար։ Մենք գիտենք, թե ինչպես խաղալ նրանց դեմ։

-Պարոն Գյուլբուդաղյանց, խաղին մեկ օր է մնացել։ Կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածք ունեն։

-Վնասվածք ստացած ֆուտբոլիստներն արդեն թիմի հետ չեն։ Կան փոքր վնասվածքներ ունեցող 1-2 ֆուտբոլիստներ։ Հույս ունենք, որ մինչև վաղվա խաղը նրանք պատրաստ կլինեն։

-Ի՞նչ կասեք հավաքական առաջին անգամ հրավիրված Արմեն Համբարձումյանի մասին։

-Արմենը դեռ անցյալ հավաքի ժամանակ էր ընդգրկված հավաքականի ընդլայնված կազմում։ Մեծ առաջընթաց է նկատվում նրա խաղում։ Խելացի և աշխատասեր ֆուտբոլիստ է, դրա համար էլ հրավիրվել է ազգային հավաքական

-Նախորդ տարի երկու անգամ խաղացինք Լիխտեյնշտայնի հավաքականի հետ և բավական բարդ երկու խաղ ունեցանք։ Ինչպիսի՞ ֆուտբոլ եք ակնկալում նրանցից վաղը։

-Ինչպես գիտեք՝ փոխվել է Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչը։ Հետևաբար փոխվել է նաև խաղաոճը, թիմի մարտավարությունը։ Դիտել ենք Իտալիայի և Հունաստանի հավաքականների դեմ անցկացրած նրանց հանդիպումները, և բավական կազմակերպված թիմի տպավորություն են թողել։

-Միշտ սպասվում է, որ դուք երիտասարդ ֆուտբոլիստներին հնարավորություն եք տալիս։ Հաշվի առնելով վաղվա մեր մրցակցին՝արդյո՞ք այս խաղում հենց մեկնարկային կազմում կտեսնենք նոր, երիտասարդ ֆուտբոլիստների։

-Եթե ծանոթ եք իմ մարզչական կարիերային, ապա գիտեք, որ ես երիտասարդներին մեծ տեղ եմ հատկացնում։ Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, որ սերնդափոխությունը չպիտի լինի արհեստական ձևով։ Կազմի ընտրությունը կատարելու ենք վաղը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930