Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ-վրացական սահմանը․ «Ալիք մեդիա»

Հունիս 08,2019 23:32

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8-ին արգելել են հատել հայ-վրացական սահմանը և դուրս գալ երկրից։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ ներկայացնելով միջադեպի հանգամանքները։

Ըստ Պողոսյանի՝ Խաչատուրովը ընտանեկան հանգամանքներով այսօր փորձել է մեկնել իր ծննդավայր՝ Վրաստանի  Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00-ի սահմաններում Բագրատաշենի սահմանակետում նրան արգելել են դուրս գալ երկրից։

«Ի սկզբանե սահմանահատումների արգելք դնելը հակաօրինական է եղել, քանի որ Յուրի Խաչատորովի նկատմամբ կիրառված խափանման միջոցը սահմանահատումների արգելք չի նախատեսում: Բացի այդ, մենք նախապես դիմում էինք գրել դատարանին ու հայցել էինք դատարանի թույլտվությունը, քանի որ քրեական գործով ելքի արգելք սահմանող փաստաթուղթ չկա, խնդրել էինք դատարանին հնարավոր խոչընդոտներ լինելու դեպքում վերացնել նաև այդ խոչընդոտները, դատարանը բավարարել էր մեր պահանջը, թույլատրել էր մեկնել ՀՀ-ից և սահմանահատման արգելք լինելու դեպքում վերացրել էր նաև այդ արգելքը, ուղարկել էր տվյալ գրությունը սահմանահատումների նկատմամբ հսկողություն իրականացնող քրեական հետախոզության գլխավոր վարչությանը»,- մանրամասնում է Պողոսյանը:

Պաշտպանն ասում է, որ թեև դատարանի գրության և թույլտվության մի օրինակը գտնվել է Խաչատուրովի մոտ՝ հնարավոր խոչընդոտների դեպքում տեղում ցույց տալու նպատակով, սակայն անգամ փաստաթղթերը ներկայացնելուց հետո էլ նրան թույլ չեն տվել դուրս գալ երկրից:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930