Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի մրցույթի 1-ի փուլը հաղթահարել են 13 մասնակից՝ 8 երկրից

Հունիս 09,2019 23:12

Երեկ ուշ երեկոյան հայտարարվել են Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները: Ժյուրիի որոշմամբ 2-րդ փուլ է անցել 13 մասնակից՝ 8 երկրից: Այսպիսով՝ եզրափակիչ հասնելու համար կպայքարեն Այակա Մասեդան (Ճապոնիա), Սյոնգ Հյոն Լիմը (Հարավային Կորեա), Գեն Լին (Չինաստան), Արմեն Սարգսյանը (ԱՄՆ/Հայաստան), Աննա Գրոտը (Ռուսաստան), Ալեքսանդրա Ակիշինան (Ռուսաստան), Ճան Ճենյանը (Չինաստան), Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարայանը (Հայաստան), Մյաո Գաոն (Չինաստան), Գայանե Ասլանյանը (Հայաստան), Չուն Վանը (Չինաստան), Պում Պրոմաչարտը (Թայլանդ)։

Նշված մասնակիցները հունիսի 9-ին եւ 10-ին ելույթ կունենա մրցույթի 2-րդ փուլում՝ պարտադիր կատարման ծրագրում ներկայացնելով նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

 

«ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ – ՄՐՑՈՒՅԹ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930