Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի նախագահը իտալացի գործարարների հետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս Գյումրի» ռեստորանում

Հունիս 11,2019 19:30

Երկրի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Իտալիայի տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք Գյումրիում մասնակցում էին  հայ-իտալական բիզնես համաժողովի, շրջել է Գյումրու պատմական հատվածում՝ ցուցադրելով ինքնատիպ այս քաղաքի հմայքը։

Նա հյուրերի հետ այցելել է նաև Գյումրվա ճարտարապետությամբ վերանորոգված, սակայն իտալական դիզայնով հարդարված «Ֆլորենս Գյումրի» ռեստորան, որը Գյումրու պատմական միջուկում՝ «Կումայրի արգելոց-թանգարանում» վերջին տարիներին կատարված ամենամեծ ներդրումն է։ Այն, ինչպես հայտնի է, պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին, որը նույնպես երազում էր Գյումրու պատմական կենտրոնը դարձնել տուրիզմի գոտի։

Երկրի նախագահը «Ֆլորենս»-ում տված իր հարցազրույցում նշել է, որ ամիսներ առաջ լինելով Իտալիայում, հանդիպել է Իտալիայի շինարարների ու ճարտարապետների միության հետ, որը հսկայական կազմակերպություն է, միլիարդավոր դոլարների շինարարություն է անում ու որոշել է նրանց հրավիրել մեր երկիր։ Այցի գաղափարը, ըստ նախագահի, այն է, որ Գյումրու մի մասը վերանորոգվի, Գյումրին նորից կյանքով լցվի ու ընդհանրապես իտալացիներին կապեն Գյումրիի հետ։

Այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930