Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես իրենց հետ խաշ-խորովածի, քյաբաբների սեղանների վրա չեմ ծանոթացել, իրենք որեւէ պետական դիրք չեն ունեցել». Վահե Գրիգորյանը՝ իշխանությունների հետ իր կապի մասին

Հունիս 13,2019 14:40

ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ գումարման ԱԺ-ն քաղաքական որոշման արդյունքում իրեն չընտրեց: Նախորդ երկու թեկնածուներին էլ, որ այս խորհրդարանը չընտրեց, նույնպես, ըստ նրա, քաղաքական որոշում է. «Պարսավելի չի, ոչ մի սխալ բան չկա: ՍԴ դատավորի ընտրությունը` որպես քաղաքական ընտրություն, կանխորոշում է  ո՛չ «Իմ քայլը», ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ որեւէ մեկը, քան այս պետության ժողովուրդը, որն ընդունել է Սահմանադրությունը: Սահմանադրությամբ հստակ ընտրելու լիազորությունը վերապահված է ԱԺ-ին: Դա քաղաքական որոշում է ամեն դեպքում»:

Հարցին՝ ի վերջո ակնկալո՞ւմ էիք, որ նախորդ երկու թեկնածուներին մերժելով՝ ձեզ են ընտրելու՝ նա պատասխանեց «Ես կարող էի հույս ունենալ, այո՛»:

Aravot.am-ը հարցրեց՝ ինչո՞ւ է իշխանական մեծամասնությունն ուզում հատկապես ձեզ գործուղել ՍԴ, արդյո՞ք հեռահար նպատակներ ունի, որ դուք իշխանական կամքը կկատարեք՝ Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ այդ մարդկանց, իրենք ինձ են ճանաչում: Դուք պատասխանատու դիրքերը վստահում եք ձեր վստահած մարդկանց, ոչ մի տարօրինակ բան չկա դրանում, պետք չի կտրատվել նրանից, որ… Եկեք այս հարցին շատ անկեղծ պատասխանեմ, եկեք բոլոր ձեւականությունները մի կողմ թողնենք: Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, կոնկրետ քաղաքական մեծամասնության մեջ եղած մարդկանցից, ես իրենց հետ խաշ-խորովածի, քյաբաբների սեղանների վրա չեմ ծանոթացել: Երբ ես իրենց հետ ծանոթացել եմ, իրենք որեւէ պետական դիրք չեն ունեցել: Ես շատ մարդկանց հետ եմ աշխատել, ես այդ մարդկանց հետ բանտերում եմ ծանոթացել: Ես եմ բանտում եղել, իրենք են զբաղվել այդ գործերով, իրենք են եղել՝ ես եմ զբաղվել այդ գործերով: Երբ մենք իրար հետ ծանոթ ենք եղել, ոչ մի նման իրավիճակի մասին նույնիսկ պատկերացում չունեինք: Իմ՝ իրենց հետ եղած շփումը եղել է բացառապես այդ հողի վրա: Հիմա շատ նորմալ բան է, երբ մարդը վստահում է իր ճանաչած մարդուն: Հակառակն է անտրամաբանական»:

Լրագրողների դիտարկմանը, որ դուք, փաստորեն, այս իշխանության Հրայր Թովմասյանն եք՝ Վահե Գրիգորյանն արձագանքեց՝ ես Հրայր Թովմասյանը չեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930