Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաքոչարյանական ակցիայի մասնակիցներից ոմանք սադրիչներ են տեսնում իրենց շարքերում. Ա1+

Հունիս 21,2019 19:30

Վերաքննիչ դատարանի մոտ ակցիա անելու կոնկրետ  նպատակն է, որ աշխարհին ցույց տան, որ Քոչարյանը քաղբանտարկյալ ու հերոս չի, ինչպես ներկայացնում են Քոչարյանի աջակիցները: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի դեմ Վերաքննիչ դատարանի դիմաց ակցիա անող քաղաքացի Արթուր Մովսիսյանը:

«Մենք ցույց ենք տալիս, որ նա ընդամենը քրեական հանցագործ է և պետական դավաճան: Իսկ թե ընթացքում ինչեր են եղել, ինչ առճակատումներ են եղել, թե քոչարյանական թևի հետ, թե ներքին անհամաձայնություններ են եղել պահի տակ, դա ընդունելի է և նորմալ, քանի որ ակցիան ինքնաբուխ է: Այնտեղ կան տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, տարբեր մտածելակերպի տեր մարդիկ, կանայք կան, որ երկու կողմից էլ իրենց ոչ ադեկվատ են պահում»,- ասաց Արթուր Մովսիսյանը:

Այնուհետև խոսեց ակտիվիստ Հարութ Ֆարիշյանը, որն, անդրադառնալով  Ջիվան Աբրահամյանին, ասաց, որ իր կարծիքով՝ Ջիվանը իրենց ընտրած ճանապարհը փորձում է  տանել այլ ուղղությամբ, ինչը ինքը չի ողջունում:

Աբրահամյանն էլ, անդրադառնալով իրենից առաջ խոսող երեք ակտիվիստներին, ասաց, որ  Արթուր Մովսիսյանին համարում է պայքարի մարդ ու պայքարի ընկեր: Սակայն նրա՝  Կառավարության մոտ գնալու հայտարարությունը  լուրջ չի համարում:  Մովսեսի խոսքերին անդրադառնալով՝ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ  ոստիկանները կողմնապահ մոտեցում չեն ցույց տալիս:

Ինչ վերաբերում է  Հարութ Ֆարիշյանին՝ Ջիվան Աբրահամյանն ասաց, որ առաջին օրը, երբ գնացել է դատարանի մոտ, այնտեղ կոնֆլիկտ է  եղել, և ինքը խնդրել է իր տեսակետն ունեցող մարդկանց մոտենալ դատարանին:

«Եվ ուզել եմ ցույց տալ, որ Ռոբերտ Քոչարյանը, երբ մտնում է դատարան, միայն ծափ տվողները չեն, այս ամենը սկսվել է  այդտեղից:  Հարութի արածը համարում եմ  կա՛մ անգրագիտություն, կա՛մ Քոչարյանի կողմից ուղղորդված գործողություն: Մենք կասկածներ ունենք  այդ անձի շուրջ»,- ասաց Ջիվան Աբրահամյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+» կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930