Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ (ֆոտոռեպորտաժ)

Հունիս 25,2019 18:32

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը մեղադրվում է 2008 թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեջ, կրկին կալանքի տակ պահել:

Քիչ առաջ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր մեքենայով եկավ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նա որդու՝ Լեւոն Քոչարյանի հետ էր: Մինչ ՔԿՀ մտնելը Քոչարյանն իջավ մեքենայից եւ պատասխանեց այնտեղ հավաքված լրագրողների հարցերին: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ ասելիք ունի, ինչպե՞ս է մեկնաբանում դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորել:

Քոչարյանը հայտարարեց. «Դուք տեսել եք, ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն: Բա՞ն եք սպասում ասեմ»: Հարցին՝ այլեւս ասելիք չունե՞ք, նա ժպտալով պատասխանեց. «Օօօօ՜, էնքան ասելիք ունեմ»: Քոչարյանը գրկախառնվեց որդու հետ, նստեց մեքենան եւ մտավ ՔԿՀ:

Նրա աջակիցները բղավում են՝ «Քոչարյան հերոս»:

Robert Kocharyan voluntary presented to the Yerevan-Kentron penitentiary

Robert Kocharyan voluntary presented to the Yerevan-Kentron penitentiary

Robert Kocharyan voluntary presented to the Yerevan-Kentron penitentiary

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930