Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի պատվիրակությունը դադարեցրել է աշխատանքը ԵԽԽՎ-ում

Հունիս 25,2019 22:08

Ուկրաինայի պատվիրակությունը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Այս մասին հայտարարել է պատգամավոր Բորիսլավ Բերյոզան:

Ավելի վաղ նա գրել էր, որ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վիճարկելուց հետո Ուկրաինայի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: «ԵԽԽՎ նախագահն ընդունել է, որ Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների վիճարկումը հիմնավորված է, և ռուսների վրա կարող են պատժամիջոցներ կիրառվել»,- նշել էր նա:

Պատգամավոր Լեոնիդ Եմեցը հստակեցրել է, որ պատվիրակությունը չի կարող և իրավունք չունի որոշում կայացնել ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ: Դա պետք է որոշի Գերագույն Ռադան: Բացի այդ, պատվիրակությունը դիմում է նախագահին և ԱԳՆ-ին՝ Եվրոպայի խորհրդի մարմիններում Ուկրաինայի հետագա մասնակցության հարցը որոշելու համար: «Այս պահին մենք դադարեցրել ենք մասնակցությունը Վեհաժողովի նստաշրջանում մինչև Ուկրաինայի որոշում ընդունելը»,- գրել է նա Facebook-ի իր էջում:

Հունիսի 26-ին Ուկրաինայի պատվիրակությունը ժամանակավորապես կվերադառնա նիստերի դահլիճ՝ Ռուսաստանի լիազորությունների բողոքարկմանը մասնակցելու: Ուկրաինան կպահանջի լիարժեք կերպով Ռուսաստանին զրկել լիազորություներից, ինչպես նաև կոմիտեներում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Հիշեցնենք, 2019թ. հունիսի 25-ին ԵԽԽՎ 118 պատգամավորներ որոշեցին, որ Ռուսաստանի պատվիրակությունը, որը 2015թ. հեռացվել էր նիստերից Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով, կարող է վերադառնալ:

 

Պատրաստեց  Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930