Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սորոնբայ Ժենբեկովի հետ

Հուլիս 03,2019 15:02 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ:

Ինչպես երեկ Բելառուսի ու Ղազախստանի նախագահների հետ կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ այսօր՝ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղըզստանի նախագահ Ժենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, մասնավորապես, այդ կառույցի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

Վարչապետի աշխատակազմի
տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել