Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին արժանացան Հակոբ Բադալյանը եւ Նելլի Ռաֆայելյանը

Հուլիս 18,2019 15:59

2019թ. հուլիսի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ եւ Համայնքների ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի, ինչպես նաեւ Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին (տե՛ս http://www.ypc.am կայքէջի «Մրցանակներ» բաժինը)։ 2005 թվականից ի վեր, կյանքից անժամանակ հեռացած գործընկերների հիշատակին, ԵՄԱ-ն սահմանել է նաեւ անվանական մրցանակներ։

ՀաՄաՏեղ ծրագրի 2019թ. մրցանակակիրներ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում համայնքային խնդիրների հետեւողական եւ պրոֆեսիոնալ լուսաբանման համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը:

Մրցանակը հանձնեց Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ, ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար Աբրահամ Արտաշեսյանը։

Մարզային խնդիրները խորությամբ եւ ակտիվորեն լուսաբանելու համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «ԼՈՌԻ» հեռուստաընկերության «Պահանջատեր համայնք՝ հաշվետու իշխանություն» հաղորդաշարը:

Մրցանակը հանձնեց ԵՄԱ խորհրդի անդամ Հերիքնազ Հարությունյանը:

Մարզային անցուդարձի օպերատիվ եւ հետեւողական լուսաբանման համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «ԶԱՆԳԵԶՈՒՐ» հեռուստաընկերության լրագրող Նելլի Միրզախանյանը։

Մրցանակը հանձնեց ԱՄՆ ՄԶԳ կառավարման ոլորտի փորձագետ Բելլա Մարգարյանը։

Երեւանի մամուլի ակումբի 2019թ. մրցանակակիրներ

Քաղաքական-վերլուծական հրապարակումների համար Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին արժանացավ Lragir.am կայքի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Մրցանակը հանձնեց ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը։

«Տարբերակ» հաղորդաշարում հանրային կարեւորության թեմաները խորը եւ բազմակողմանի ներկայացնելու համար Երեւանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին արժանացավ «ՇՈՂԱԿԱԹ» հեռուստաընկերության խմբագիր Նելլի Ռաֆայելյանը։

Մրցանակը հանձնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Երեւանի մամուլի ակումբի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031