Լրահոս
Օրվա լրահոսը

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ կան զոհեր. Ermenihaber.am

Հուլիս 18,2019 21:21

Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։

Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։ Այժմ աշխատանքներ են իրականացվում զոհվածների ինքնությունը պարզելու համար։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը վերջերս որոշում է ընդունել Թուրքիային տրամադրել 1․4 մլրդ եվրո գումար փախստականների կարիքները հոգալու համար։ Որոշման մեջ նշվում է, որ ամենաշատ փախստականներ ընդունած երկիրը Թուրքիան է ու այդ հանգամանքով է պայմանավորված նման օգնության տրամադրումը։

Աղբյուր`    Ermenihaber.am/Diken

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031