Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են Ադրբեջանին թուրքական աջակցության մասին․ «168 ժամ»

Հուլիս 20,2019 10:45

«Նախիջևանի ուղղությունից հայկական դիրքերի թիրախավորումը նոր երևույթ չէ։ Դա սկսվել է ԼՂ հակամարտության այն փուլից, երբ հակամարտությունը վերածվել է հայ-ադրբեջանական հակամարտության նաև, և լարվածություն է սկսվել նաև հայ-ադրբեջանական սահմանին, ինչը պատահական չի եղել, և դա ցուցիչ է, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, և ռազմական գործողությունների դեպքում այս հատվածում ևս պատրաստ պետք է լինել հակահարվածի, այսինքն՝ ռազմական գործողությունների սահմանն է ընդլայնվել ժամանակի ընթացքում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` անդրադառնալով այս օրերին Նախիջևանից կրակահերթերին:

Վլադիմիր Եվսեևի խոսքով՝ Նախիջևանի ուղղությունից կրակահերթերը խոսում են նաև Ադրբեջանին թուրքական աջակցության մասին, հաշվի առնելով թուրքական ներկայության մակարդակը Նախիջևանում։

«Նախիջևանի ուղղությունից հրաձգության նպատակը պետք է դիտարկել ԼՂՀ ուղղությունից ՀՀ ԶՈՒ ուշադրությունը շեղելու փորձ, հայկական ուժերին ղարաբաղյան հատվածում թուլացնելու փորձ»,- ասել է նա։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռուսաստանի դաշնությունը որպես ՍՍՀՄ-ի իրավահաջորդ և Նախիջևանի հարցով Մոսկվայի պայմանագրի կողմ,չպետք է թուլ տար թուրքական զորքերի մուտքը Նախիջևանի տարածք….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031