Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մենք վայելում ենք միասին լինելու երջանկությունը»

Օգոստոս 07,2019 00:20

Ստեփանակերտի մարզադաշտում ողջունելով 7-րդ Համահայկական խաղերի մասնակիցներին՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր տոն է, քանի որ աշխարհի տարբեր կողմերից հայությունը մեկտեղվել է հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում:

«Մենք վայելում ենք միասին, իրար հետ լինելու երջանկությունը, որովհետեւ մեր երակներում հոսում է նույն արյունը, մեր երակներում հոսում է Հայկ Նահապետի, Արտաշես Արքայի, Մեսրոպ Մաշտոցի եւ Գրիգոր Նարեկացու արյունը: Եվ մենք հավաքվել ենք Արցախում՝ վայելելու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք»,-ասաց ՀՀ վարչապետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031