Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԿ. Գործազուրկների թիվն ավելացել է

Օգոստոս 07,2019 20:03

Հայաստանում աշխատանք փնտրող քաղաքացիների մեջ կանանց թիվը բավականին գերազանցում է տղամարդկանց թվին: Դա փաստում են ազգային վիճակագրական կոմիտեի՝ զբաղվածության վերաբերյալ 2018-2019թթ. 1-ին եռամսյակի ցուցանիշները:

Ըստ կոմիտեի հրապարակած վիճակագրության, ՀՀ-ում այս տարվա 1-ին եռամսյակում  որպես աշխատանքային ռեսուրս (15-75 տարեկան անձինք), ներկայացված է 2 միլիոն 65 հազար 600 մարդ, որից 1 միլիոն 115 հազար 900-ը կին է, 949 հազար 700-ը՝ տղամարդ:

Իսկ 2018- ի 1-ին եռամյսակում որպես աշխատանքային ռեսուրս հաշվառված անձանց թիվն այս տարվա թվից մի փոքր պակաս է՝ 2 միլիոն 34 հազար 500 մարդ, որից՝ 926 հազար 200-ը՝ տղամարդ, եւ 1 միլիոն 108 հազար 300-ը՝ կին:

Նշենք, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, ըստ նույն աղբյուրի, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 961 հազար 600 մարդ: Իսկ ՀՀ վերջին՝ 2011-ին անցկացրած մարդահամարի համաձայն, կանանց թիվը գերազանցում է տղամարդկանց թվին, 100 հազարից մի քիչ ավելին:

2018-ին Հայաստանում հաշվառվել է 894 հազար 800 զբաղվածներ, որից՝  տղամարդ՝ 474 հազար 600, կին՝ 420 հազար 100:

2019-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվն ավելացել է, ըստ վիճակագրական կոմիտեի այդ ցուցանիշը կազմել է՝ 905 հազար 300, որից տղամարդ՝ 483հազար 200,  կին՝ 422 հազար 100:

Այս տարի պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 253 հազար 600 մարդ, որից 152 հազար 200-ը՝ տղամարդ, 101 հազար 400-ը՝ կին: Իսկ 2018-ին գրանցվել է 237 հազար 600 գործազուրկ, որից՝ 133 հազար 100-ը՝ տղամարդ, 104 հազար 400-ը՝ կին:

Աշխատանք փնտրողների մեջ կանայք գերակշռում են. ըստ վիճակագրական կոմիտեի, այս տարվա հունիսի դրությամբ 82 հազար 522 քաղաքացի աշխատանք է փնտրել, որից՝ 54 հազար 714-ը՝ կին, իսկ 27 հազար 808-ը՝ տղամարդ:

Աշխատանք  փնտրող  82 հազար 522 քաղաքացիներից 2 հազար 471-ը հաշմանդամություն ունեցող անձինք են, 480-ը՝ տարիքային կենսաթոշակի տարիքը լրացած անձինք,  18 հազար 641-ը զբաղվածներ են եղել, 63 հազար 400-ը՝ գործազուրկներ:

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակով, այս տարվա հունիսի ցուցանիշներով, առաջատարը Լոռու մարզն է, 2-րդ տեղում Արմավիրն է, ապա Վայոց ձորի մարզը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031