Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել

Օգոստոս 08,2019 10:03

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝

Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով,
Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով
Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
Ֆրանսիայից ժամանածներինը 13 տոկոսով:

Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.8 տոկոս աճ: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ 120 միլիոն դոլար ավել գումար, քան նախորդ տարի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել:

Նաեւ ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարեւոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից եւ բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջը ողջ աշխարհում:

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ վարչապետ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031