Լրահոս
Օրվա լրահոսը

Hey, Grandude! Փոլ Մաքքարթնին գիրք է գրել երեխաների համար

Սեպտեմբեր 05,2019 23:13

Լեգենդար The Beatles-ի հիմնադիրներից մեկը, երաժիշտ և պրոդյուսեր Փոլ Մաքքարթնին երեխաների համար գիրք է գրել: Այն ստացել է Hey, Grandude! անվանումը և պատմում է պապի և նրա 4 թոռների մասին: Հայտնի է, որ այն կարելի է ձեռք բերել Puffin հրատարակության կայքում:

Մաքքարթնիի նոր գիրքը վաճառքի է հանվել սեպտեմբերի 5-ին: Իսկ ուրբաթ օրը հեղինակը պատրաստվում է անձամբ այն ներկայացնել իր ընթերցողներին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Լոնդոնի Waterstones խանութում:

Գրքի տարօրինակ անվանումը՝ Hey, Grandude! իրականում բառախաղ է: Հեղինակը միավորել է պապիկ  (Grandfather) և «ախպեր» (dude) բառեր: Բացի այդ, այն հիշեցնում է The Beatles-ի հայտնի Hey, Jude երգը: Ի դեպ, Մաքքարթնիի խոսքով, անվանման հարցում իրեն օգնել է թոռներից մեկը, որն իրեն պատահաբար անվանել է Grandude:

32-էջանոց գիրքը Մեծ Բրիտանիայում կարելի է գնել  12,99 ֆունտով: Գրքի նկարազարդումների հեղինակը կանադացի նկարիչ Քեթրին Դարսթն է: Բացի այդ, թողարկվել է նաև գրքի աուդիոտարբերակ: Այն ձայնագրել է հենց Մաքքարթնին՝ երաժշտական ուղեկցությամբ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30