Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլ Քոլինզը հաշտվել է Փոլ Մաքքարթնիի հետ՝ բազմամյա վեճից հետո

Օգոստոս 04,2026 10:51 Share

Ֆիլ Քոլինզը օգոստոսի 2-ին The Sunday Times Magazine-ում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ հաշտվել է Փոլ Մաքքարթնիի հետ։ Երաժիշտները քննարկել են բազմամյա հակամարտությունը վերջին հեռախոսազրույցի ժամանակ։

Մաքքարթնին զանգահարել է Քոլինզին՝ ի պատասխան բարեգործական աճուրդի համար հուշանվեր հանձնելու խնդրանքի, և հայտնել, որ կընտրի հարմար առարկա։ Խոսակցության ընթացքում նա անդրադարձել է նաև գործընկերոջ նախկին հայտարարություններին։

«Ես ասացի. «Փառք Աստծո, որ դու խոսեցիր դրա մասին»։ Որովհետև նա իմ կյանքի մասն է։ Ափսոսում եմ, որ ասացի դա, թեև այն իսկապես տեղի է ունեցել։ Բայց մենք հաշտվեցինք»,― հայտնել է Քոլինզը։ Նրա խոսքով՝ երկուսն էլ գոհ են մնացել, որ վերջապես քննարկել են եղելությունը։

Պատմությունը սկսվել է 2002 թվականին՝ Եղիսաբեթ II-ի ոսկե հոբելյանին նվիրված համերգի ժամանակ, Բուքինգհեմյան պալատի մոտ։ Քոլինզը Մաքքարթնիին խնդրել է ստորագրել Հանթեր Դևիսի «Բիթլզ» կենսագրության առաջին հրատարակությունը։ Ինչպես հետագայում պնդել է երաժիշտը, սըր Փոլն ասել է Հեզեր Միլզին. «Մեր փոքրիկ Ֆիլը, ինչպես պարզվում է, Բիթլզի երկրպագու է»։ Քոլինզն այս խոսքն ընկալել է որպես քամահրական։

Իր վրդովմունքի մասին նա հրապարակավ խոսել է 2016 թվականի հարցազրույցում։ Դրանից հետո Մաքքարթնին էլ նամակով գրել է նրան, որ հիասթափված է իր խոսքերից, սակայն երաժիշտները վերջնականապես հարցը լուծել են միայն այժմ։

The King’s Trust հիմնադրամի 50-ամյակին նվիրված բարեգործական աճուրդը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ Լոս Անջելեսում։ Աճուրդի կհանվեն բեմական հագուստներ, երաժշտական գործիքներ, երգերի ձեռագիր տեքստեր և այլ իրեր՝ Ֆիլ և Ջիլ Քոլինզների անձնական արխիվից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել