Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Թորհիլուդար Սուննա Էվարսդոտտիրը Բաքու այցի շրջանակում սեպտեմբերի 5-7-ը այց է իրականացրել դատապարտյալների ուղղիչ հաստատություններ:
Մասնավորապես, նա հանդիպում է ունեցել լրագրող Աֆղան Մուխթարլիի, «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալե Բագիրաձեի, նրա օգնական Աբաս Հուսեյնովի և Սայիդ Դադաշբեյլիի հետ, որոնք ճանաչված են որպես քաղբանտարկյալ:
«Բացի այս չորս կալանավորվածներից՝ ես կարողացա հանդիպել նաև կառավարության մի շարք քննադատների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների, փաստաբանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական դիվանագիտական համայնքի անդամների հետ, – ասել է նա: – Այս ինտենսիվ այցը ինձ հիմք է տվել իմ զեկույցի համար, որում կընդգրկվի ներկայիս իրավիճակը և առաջարկություններ կտրվի հետագա առաջընթացի համար, և որը հուսով եմ՝ մինչև տարեվերջ կներկայացվի Վեհաժողովի Իրավական հարցերի հանձնաժողովին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































