Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյանն ու Դանիել Իոաննիսյանը քննարկել են ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքները

Սեպտեմբեր 09,2019 21:40

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր կազմակերպության դիտորդական առաքելության ընդհանուր գնահատականը և արձանագրած խնդիրները: Նա շեշտադրել է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ համապատասխանել են միջազգային չափանիշներին, իսկ արձանագրված խախտումները եղել են գլխավորապես տեղային, տեխնիկական ու ոչ դիտավորյալ բնույթի, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Դ. Իոաննիսյանն ընդգծել է, որ խնդիրների պատճառներից են առկա մարդկային ու նյութական ռեսուրսների սղությունը, ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց ոչ լրիվ պատրաստվածությունը և քվեարկության գաղտնիության որոշ լրացուցիչ պայմանների բացակայությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել վերհանված խնդիրների կարգավորման և ընտրական համակարգի կատարելագործման հարցում:

Պաշտպանը բարձր է գնահատել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դիտորդական առաքելության դերը Արցախի ժողովրդավարական գործընթացների արհեստավարժ գնահատման և ընտրական իրավունքների իրացման մեխանիզմների շարունակական բարելավման գործում:

Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախում կայացել է ընտրական համակարգը, և այժմ դրա զարգացման հաջորդ փուլն ապահովելու խնդիր կա: Նա հայտնել է, որ իր իրավասությունների սահմաններում նպաստելու է ընտրությունների ժամանակ արձանագրված խնդիրների և դրանց պատճառների վերացման աշխատանքներին՝ նշելով, որ բոլոր սրտացավ ու մասնագիտացած կազմակերպություններն ու անձինք պետք է իրենց լուման բերեն այդ գործին:

 

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30