Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Կարապետյան. Մշակույթի նախարարությանը տուգանել են 800 հազար դրամով՝ միաժամանակ չեղյալ համարելով հրամանը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 12,2019 11:24

Դատարանն անվավեր է ճանաչել մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը։ Որոշումը, որը հրապարակվել է հուլիսի 4-ին, օգոստոսի 4-ից արդեն ուժի մեջ է մտել։ «Դատարանը որոշել է, որ ինձ աշխատանքից ազատելու հրամանը խախտմամբ է տրվել, եւ մշակույթի նախարարությանը տուգանել են 800 հազար դրամով՝ միաժամանակ չեղյալ համարելով հրամանը»,- ասում է Գայանե Կարապետյանն ու հավելում, որ մշակույթի նախարարությունը 20 օր ժամկետ ուներ որոշումը բողոքարկելու համար, բայց չի բողոքարկել։

«Նախարարությունը պետք է վճարի ոչ միայն 800 հազար դրամ տուգանքը՝ ինձ ապօրինի աշխատանքից ազատելու համար, այլ նաեւ իմ մեկ օրվա հարկադիր պարապուրդի աշխատավարձը եւ 150 հազար փաստաբանի վճար, մոտավորապես 1 մլն-ից ավել գումար, էլ չասեմ, որ իմ վերջնահաշվարկը նույնպես չի տրվել, իսկ նախարարությունը մինչ այս պահը փոխհատուցում չի արել, հապաղում են»,- ասում է Կարապետյանը։

Դատարանը սահմանե՞լ է վճարման ժամանակացույց, թե մինչեւ երբ նախարարությունը պետք է վճարի այդ տուգանքը։ Գ. Կարապետյանն ասաց, որ եթե նախարարությունը չի բողոքարկել որոշումը, ապա դա արդեն նշանակում է, որ անմիջապես այդ գումարը պետք է վճարվեր իրեն, ինչը չի արվել։ Այդ հարցով թատրոնը գրավոր դիմում է ներկայացրել նախարարությանը, որտեղից պատասխանել են, որ հարցը քննարկվում է. «Վճիռն արդեն գնացել է հարկադիր, որն էլ պետք է պարտադրի նախարարությանը վճարել, ինչն առայսօր վճարված չէ»։

Դատարանի որոշումն արդյո՞ք նշանակում է, որ ինքը պետք է վերականգնվի նաեւ տնօրենի պաշտոնում։ «Նախ, այս ամբողջը զավեշտ է, որովհետեւ մշակույթի նախարարության իրավաբանը չի՞ տեսնում, որ պետռեգիստրում առ այս պահը ես եմ գրանցված որպես տնօրեն, հարկայինում նորից ես եմ գրանցված տնօրեն, էլ չեմ ասում, որ Լիլիթ Փալանջյանի 2019թ. չարած գործունեության ամբողջ տույժ-տուգանքները եկել են իմ անվան տակ, որովհետեւ փաստաթղթերով տնօրենը ես եմ, իրենց ձեռքին կա միայն նախարարության մի հրաման։ Լիլիթ Փալանջյանի գործունեությունը եղել է նա, որ գնացել է հարկային մարմին, գրանցել է իրեն որպես լիազոր անձ, բայց ո՞ւմ կողմից լիազոր անձ։ Փոխանակ այս ամեն ինչին իրենք հետեւեն, կառչում են նրանից, որ դատարանը չի բավարարել վերականգնելու մասը։ Բայց դատարանն իրավասու չէ չեղած պայմանագիրը վերականգնելու, իմ պայմանագրի ժամկետը լրացել էր, ինչպես որ նախորդ 2 տարիներին լրացած պայմանագիրը նույն՝ Արմեն Ամիրյանի ժամանակով ծանուցվում էր, որ կարող է շարունակվել, եւ շարունակվում էր։ Այս պարագայում դատարանը փաստել է, որ ապօրինի է եղել պայմանագիրը չշարունակելը, եւ տուգանել է նախարարությանը, որովհետեւ կարող էին շարունակել, վճռի մեջ նշված էր՝ եթե ես ունենայի թեկուզ 10 օրվա պայմանագիր, իրենք կվերականգնեին ինձ»,- բացատրում է թատրոնի նախկին տնօրենը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30