Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետի օգնականը մանրամասներ է պատմում ՀՀ ՊՆ փոխգնդապետի ծեծի ենթարկվելու մասին. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 20,2019 11:56

Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակից է եղել մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 00։00-ի սահմաններում, միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք։ ՀԺ-ին հոսպիտալից միայն տեղեկացրին, որ տուժածի վիճակը ծանր է, իսկ թե ինչ վնասվածքներ է ստացել՝ չասացին։

Միջադեպի վերաբերյալ մի քանի հարցերին է պատասխանել Հարություն Գրիգորյանը։

– Տրդատ Սարգսյանը կռվի միջադեպի ժամանակ ձեզ հե՞տ է եղել։

– Ոչ, այդ ինչ թյուրիմացություն է: Դա չգիտեմ ինչ տեսակի մարդ է եղել այդպիսի բան ասողը։

– Տեղյա՞կ եք, թե ի՞նչ վիճակում է գտնվում Արա Մխիթարյանը։

– Ես գիտեմ, որ ծանր կայուն։

Դուք ոստիկանությունում ընդունե՞լ եք ձեր մեղքը, նշե՞լ եք, որ դուք եք ծանր վնասվածք հասցրել։

– Ոչ։ Ես մեր շքամուտքից դուրս եմ եկել, ինքը անշարժ այնտեղ պառկած է եղել։

– Դուք վեճի հետ կապ չունե՞ք։

– Ես վեճի ժամանակ այնտեղ եմ եղել, քաշքշոց է եղել, բայց հետո նա դուրս է եկել քայլելով, իր ընկերներն իրեն տարել են՝ քանի որ նա հարբած վիճակում ինչ-որ կռիվ էր ուզում ստեղծել։ Երեւի սայթաքել ընկել է, չգիտեմ ինչ է եղել, ով է քաշել գցել։

– Այսինքն՝ ձեզ հետ վիճաբանության հետեւանքով չի՞ այդ վնասվածքը առաջացել։

– Ոչ, իմ հետ վիճաբանության ժամանակ մենք կարող է իրար քաշքշել ենք, իրար բան ենք ասել, բայց իմ ու իր ընդհարման ժամանակ ոչ մեկիս վրա ոչ մի բան չի եղել։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30