Հոկտեմբերի 19-ին երևանցիները կնշեն «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը, որն այս անգամ կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով, այս տոնակատարության շրջանակում ևս կվարեն ապակենտրոն քաղաքականություն և միջոցառումները կիրականացնեն ոչ միայն փոքր կենտրոնում, այլև բոլոր վարչական շրջաններում, քանի որ մի քանի արտիստներ են միայն հնարավորություն ունենում ելույթ ունենալ, և երևանցիները մշակութային բազմազանություն տեսնելու հնարավորություն չեն ունենում:
Տիգրան Վիրաբյանը խոսեց նաև տոնակատարության անցկացման միջոցառումների կազմակերպման մրցույթի գործընթացի մասին և նշեց, քանի որ կազմակերպման գործընթացը տոնվում է խոշորացույցի տակ, շատ ընկերություններ հրաժարվել են մասնակցել, իսկ որոշներն էլ ընկել են սև ցուցակ, և մի քանի տարի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին մասնակցել չեն կարող։ Սև ցուցակի մեջ ըստ Վիրաբյանի՝ կան հայտնի ընկերություններ, որոնց անունները փոխքաղաքապետը չնշեց։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































