Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, որ երեխան չհիվանդանա այսպես կոչված՝ անցումային եղանակին

Հոկտեմբեր 15,2019 23:00

Մայրիկների համար տարվա ընթացքում թերևս ամենածանր շրջանն այսպես կոչված անցումային ժամանակահատվածն է: Ամենից շատը երեխաները հիվանդանում են գարնան և աշնան եղանակներին:

Aravot.am-ը «Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի շրջանակում թիվ 2 բուժմիավորման մանկաբույժ Աշխեն Մհերյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ անել, որպեսզի երեխան քիչ հիվանդանա կամ թեթև տանի վարակները:

Առաջին պայմանը ըստ մանկաբույժի՝ հիգիենայի պահպանումն է: Մանկաբույժն ասաց. «Մինչև դպրոց կամ մանկապարտեզ հաճախելը երեխաների ձեռքերն, անպայման, պետք է մաքուր լինեն: Նրանց հետ պետք է լինեն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ: Եթե երեխան հիվանդ է, դիմակը բավարար չէ: Պետք է հետևել, որ երեխան փռշտա անձեռոցիկի վրա և այն միանգամից նետել աղբամանը: Իրականում դիմակն այդքան չի օգնում, քանի որ վարակը տարածվում է դիմակի կողքերից»:

Մանկաբույժը ծնողներին խորհուրդ տվեց նաև երեխաներին դպրոց և մանկապարտեզ տանելիս քթին քսել nizita քսուկը, որպեսզի երեխան չվարակվի:

Անցումային շրջանում, երբ վարակները շատ տարածված են, մանկաբույժը խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին տալ C վիտամին և օգտագործել Վիֆորեն մոմիկներ. «Այս մոմիկները և′ վարակի դեմ են, և′  օրգանիզմի դիմադրողականությունն են բարձրացնում: Մինչև յոթ տարեկան երեխաների համար օգտագործում են 150.000-ոց մոմիկները՝ առաջին հինգ օրը դնում են մեկ հատից օրը երկու անգամ և հինգ օր ընդմիջում են անում ու նորից դնում են հինգ օր, օրական մեկ հատ»:

Մանկաբույժի՝ հիգիենային վերաբերող մյուս խորհուրդը կապված է երեխայի քթի խնամքի հետ: Ըստ նրա՝ պետք է հաճախ լվալ երեխայի քիթը ջրով, մանավանդ, երբ վերադառնում է տուն մանկապարտեզից:

Կարևորագույն նշանակություն ունի նաև երեխայի սնունդը: Հատկապես անցումային եղանակին կարևոր է, որ երեխան շատ մրգեր ուտի,եթե չուտող երեխա է, պետք է օգնեն վիտամինները:

Ըստ մանկաբույժի՝ ամենևին պետք չէ երեխային չափից ավելի տաք հագցնել, այդ դեպքում երեխան կքրտնի և կսառչի, ինչը կարող է պատճառ դառնալ հիվանդանալու:

Երեխային կոփում են մաքուր օդում զբոսանքները: Մանկաբույժի խորհրդով՝ օրական երկու անգամյա զբոսանքը շատ օգտակար է:

Շատ մայրիկներ լողի պարապմունքները դադարեցնում են եղանակի ցրտելուն զուգահեռ: Մանկաբույժը սա սխալ համարեց և խորհուրդ տվեց ծնողներին երեխային լողի տանել ողջ տարվա ընթացքում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031