Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Գերգիևը պարգևատրվել է «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» մեդալով

Հոկտեմբեր 23,2019 18:37

Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն Վալերի Գերգիևը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալով` «Ռուսաստանի Դաշնության մշակութային հարստության բազմապատկման և պահպանման, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի վերածննդի ու զարգացման գործում մեծ ներդրում ունենալու, դիրիժորական արվեստում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի և գեղարվեստական նվաճումների, հայ-ռուսական հոգևոր միասնության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար»:

Պարգևը Վալերի Գերգիևին հանձնել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը՝  Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգից հետո, որը կայացել էր «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում:

Նշենք, որ տարբեր տարիներին ՀՌՀ-ի «Ադամանդազարդ ձիթենու ճյուղ» ոսկե մեդալը շնորհվել է նաև Վլադիմիր Սպիվակովին, Սիլվա Կապուտիկյանին, Եվգենի Պրիմակովին, Լյուդմիլա Պուտինային և Սոս Սարգսյանին:

ՀՌՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031