Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 25,2019 14:08

Դավիթ Համբարձումյանի անվան օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում այսօր մեկնարկել է լողի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի եւ Իջեւանի 125 լողորդներ:
   Լողի հայկական Դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս առաջնության արդյունքներով հնարավոր կլինի ընտրել լավագույններին, համալրել ազգային հավաքականների կազմերը, որոնք մեր երկիրը կներկայացնեն միջազգային լողուղյակներում:


Մասնավորապես, մեծահասակները հոկտեմբերի վերջին օրերին  կմեկնեն Կազան՝ աշխարհի գավաթի խաղարկություն, դեկտեմբերին կանցկացվի Հայաստանի գավաթի առաջնությունը, լավագույն մի քանի լողորդներ  մասնակցելու են Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցումներին:
Դաշնության նախագահի նշած մրցումները վարկանիշային են:

Մարզիչները լուրջ հույսեր են կապում Հայաստանի ներկայիս առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանի հետ, որն ունի Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի ուղեգիր:

Լողի հայկական դաշնությունը ամեն բան անելու է, որպեսզի մարզիկը «B» կարգի ուղեգիրը փոխարինի «A» կարգի ուղեգրով, ինչի նախադրյալներն ունի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031