Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Միտված եմ ավելի շատ հավատալ այն վարկածին, որ Նաիրի Հունանյանը դիմում չէր գրի, եթե նրան սիրտ տվող չլիներ»

Հոկտեմբեր 27,2019 19:39 Share

Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը՝ ասաց. «Հոկտեմբերի 27-ն ինձ համար անուրանալի մի ողբերգություն է: Ես ճանաչում էի տականքի ձեռքով կատարված այդ հանցագործության գրեթե բոլոր զոհերին: Դատական գործերը վերաբացելու գործողություններ մշտապես կարող են տեղի ունենալ: Բոլորովին այլ է, թե ինչ միտում կա, արդյո՞ք ինձ համար մերժելի ոճն է, որ որդեգրել են նոր իշխանությունները՝ սկզբից հասարակություն նետել ինչ-որ վարկածներ, նշանակել մեղավորներին եւ հետագայում գործ սկսել: Ես դա եմ մերժում, դա եմ դատապարտում: Չի կարելի խոշոր քաղաքական գործիչների անունները որեւէ առումով դարձնել քաղաքական շուկայի բանաձեւերի առարկա»:

Իմանալով Նաիրի Հունանյանի տեսակը՝ չեմ բացառում, որ 20 տարի լրանալուց հետո որոշել է դիմել: Բայց միտված եմ ավելի հավատալ այն վարկածին, որ դա տեղի չէր ունենա, եթե, ինչպես ասում են՝ իրեն սիրտ տվող չլիներ: Ցմահ դատապարտվածների մեջ այդպիսի հանցագործություն արած որեւէ մեկն այլեւս չկա: Եվ եթե վերանայման խնդիրն է դրված, ուրեմն սկզբից թող վերանայեն բոլոր մնացած դատապարտյալների գործերը՝ ում 20 եւ ավելի  տարին է լրացել, հետո անդրադառնան Նաիրի Հունանյանին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել