Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Փաշինյանը շրջեց իր պաշտոնավարման օրոք ներդրում կատարած ամերիկյան ընկերությունում

Հոկտեմբեր 28,2019 20:30

Aravot.am-ն այսօր ՏՏ ոլորտի ամերիկյան «Զայլինքս» գիտահետազոտական ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Փենգից հետաքրքրվեց՝ որպես օտարերկրյա ներդրող ի՞նչ խնդիրներ ունեն Հայաստանում: Այս ընկերությունը Հայաստանում իր ներկայացուցչությունն է հիմնել ամիսներ առաջ:

«Հիմնական խնդիրը, որին մենք առնչվել ենք, դա որոշակի մասնագիտացված եւ մշակված զարգացված ալգորիթմների մշակումն էր, որի հետ կապված խնդիրներ կային եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-հարցին ի պատասխան ասաց պարոն Փենգը:

Նորաբաց ընկերությունում այսօր շրջայցի էր եկել Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ: Վարչապետը շրջեց ընկերությունում, ծանոթացավ՝ ինչ են արտադրում:

Վիկտոր Փենգը պատմեց, որ իրենց ընկերությունն ունի ավելի քան 4400 աշխատակից, հայտարարագրել են 3,6 միլիարդ դոլարի եկամուտ:

Արտադրելու են ծրագրավորվող չիպեր, որոնք հնարավոր է վերածրագրավորել եւ գործածել արդյունաբերության տարբեր ոլորտներում: Ընկերության պատասխանատուները նաեւ նշեցին, որ իրենց արտադրանքը գտնվում է տիեզերքում, մարդկանց տան սարքերի եւ անվտանգության համակարգերի մեջ: Պարեն Փենգն ասաց, որ այս պահին ունեն 18 աշխատակից, բայց նրանց թիվն աճելու է՝ դառնալով 50 եւ հնարավոր է ավելանան:

«Մենք մեծ ակնկալիքներ ունենք Հայաստանում, որը նորարարության ոլորտում նույնպես մեծ պոտենցիալ ունի կենտրոնի բացումը դրանով է պայմանավորված»,-ասաց գործադիր տնօրենը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ 80-ական թվականների վերջերին Հայաստանում՝ բարձր տեխնոլոգիական՝ ինժեներական ոլորտում զբաղվածների թիվը շուրջ 100 հազար է եղել. «Նոր նախարարության ռազմավարության մշակման փուլում ստիպված էինք գնալ, ուսումնասիրելու, հասկանալու, թե ոլորտում ինչ է կատարվում եւ ամբողջական վերլուծություն անել՝ հասկանալու հաջորդ քայլերը:

Եվ հետաքրքիր էր դիտարկել, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը համադրելի է այդ կենտրոնների զարգացման հետ՝ հենց աճի միտումներով: Այս տեսանկյունից Հայաստանը նպատակ ունի տարածաշրջանում դառնալ տեխնոլոգիական կենտրոն, որտեղ տաղանդավոր մարդիկ կուզեն գալ, ստեղծագործել ու ապրել: Այս ընկերությունը հենց տեխնոլոգիա բերող եւ ստեղծող ընկերություն է եւ ոչ միայն աշխատատեղեր ստեղծող»:

Նախարարի խոսքի մանրամասները՝ տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031