Լրահոս
«Յոխ»
Օրվա լրահոսը

Այսօր մենք պատմություն կերտեցինք. Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

Հոկտեմբեր 30,2019 10:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Քիմ Քարդաշյանը հրապարակել է լուսանկար, որում գրված է. «Այսօր մենք պատմություն կերտեցինք»:

Մեկ այլ լուսանկարով էլ ռեալիթի-շոուի աստղը իր միլիոնավոր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները: «Նայեք այս անհավատալի թվերին: Միացյալ Նահանգները հենց նոր ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել է նա:

 

Ուշագրավ է նաև, որ Քիմ Քարդաշյանը Twitter սոցիալական ցանցում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանաձևի ընդունման վերաբերյալ կատարած գրառմամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: