Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ և արաբ մանկագիրների գրքերը երկու լեզուներով թարգմանելու համագործակցության հնարավորությունները. Հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Շարժայի գրքի տոնավաճառին

Նոյեմբեր 08,2019 10:16

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը առանձին տաղավարով մասնակցում է այս օրերին անցկացվող Շարժայի միջազգային գրքի ամենամյա տոնավաճառին:

Գրադարանի առաջնորդությամբ Հայաստանի պատվիրակության կազմում են՝ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, «GSM» ստուդիան և «IBBY Հայաստան» մշակութային ՀԿ-ն:

Տոնավաճառի շրջանակում Ազգային մանկական գրադարանի տնօրեն, «IBBY Հայաստան» ՀԿ-ի նախագահ Ռուզան Տոնոյանը հանդիպել է «Կալիմաթ Գրուպ»-ի՝ ԱՄԷ մանկապատանեկան լավագույն հրատարակչության ներկայացուցիչ, հիմնադրամի մենեջեր Ամնա Ջումայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ և արաբ մանկագիրների գրքերը երկու լեզուներով թարգմանելու հեռանկարային համագործակցության հնարավորությունները:

Կողմերը նախապես պայմանավորվեցին ստեղծելու հայերեն-արաբերեն երկլեզու գրքեր, ինչպես նաև իրականացնել հայ և արաբ հրատարակիչների փորձի փոխանակման ծրագրեր:

“Hamzat Wassl” արաբական օրաթերթին և “Год литературы” ռուսական կայքին տրված մեր պատվիրակության հարցազրույցներում կարևորվում էր խոշոր տոնավաճառներին Հայաստանի մասնակցությունը, քանի որ նրանք ոչ միայն լավ հարթակ են հայ գիրքը տեղի հայ համայնքին ցույց տալու, այլև հնարավորություն՝ մեր մշակույթը ներկայացնելու օտարազգի գրքոլորտի ներկայացուցիչներին՝ ստեղծելով մշակութային երկխոսության և հեռանկարային համագործակցության նախադրյալներ:

Հիշեցնենք, որ տոնավաճառը մեկնարկել էր հոկտեմբերի 30-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 9-ը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930