Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեգործների միության նախագահ․ Գինեգործությունը Հայաստանում ավելի արագ է զարգանում, քան մենք տնկում ենք այգիներ․ Ա1+

Նոյեմբեր 11,2019 17:27 Share

Գինեգործության համար այս տարին շատ բարենպաստ էր։ Ի տարբերություն անցյալ տարիների՝ սեզոնն անցավ առանց լուրջ միջադեպերի և խնդիրների, նախնական տվյալներով՝ գինու արտադրության և  արտահանման առումով ունենք 30 տոկոսի աճ, նշում է Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո պետությունը իրական պատկերը հասկանալու համար ստուգումներ է իրականացրել, և անցած տարի գրանցվել է իրական թիվը՝ 117 հազար տոննա։ Այս տարի, ըստ նրա, դեռևս տվյալներ չկան։

«Նախկինում պետությունը ցանկանում էր տեսնել մեծ աճ և հավատում էր ներկայացված թվերին, և թվերը ցույց էին տալիս որ աճում ենք, մենք երջանիկ ենք,  գոհ ենք, և տարբերությունը հասնում էր զավեշտի՝ 150-160 հազար տոննա։ Պարզ էր, որ կար խարդախության էլեմենտներ, բայց պետությունը աչք էր փակում, քանի որ չէր հակասում իր հիմնական քաղաքականությանը»։

Ավագ Հարությունյանը, անդրադառնալով խնդիրներին, նշեց, որ գինեգործության համար չունենք որակյալ խաղող, ունենք միայն կոնյակի համար խաղող, որը որակական ցուցանիշով զիջում է գինու համար նախատեսված խաղողին։ Նրա պնդմամբ՝ գինեգործությունը ավելի արագ է զարգանում, քան մենք տնկում ենք այգիներ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930