Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեի, թե պարոն Ղուկասյանն աստվածավախ մարդ է, ասել է թե՝ գյումրվա Սողոմոն իմաստունը». Դավոյան

Նոյեմբեր 12,2019 19:07

«Երբ քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագիծը մտնում է ԱԺ օրակարգ, պարզվում է՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանի համար գոյություն ունեն «ստուկաչներ» և «հիանալի անձնավորություններ», «ճշտով ապրող մարդիկ»: Ես գիտեի, թե պարոն Ղուկասյանն աստվածավախ մարդ է, ասել է թե՝ գյումրվա Սողոմոն իմաստունը, բայց պարզվեց, որ նա որոշել է խորանալ քրեական ենթամշակույթի մեջ, խոսել «ճշտով ապրողների» և «ստուկաչ տղերքի» մասին»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արփինե Դավոյանը:

«Մենք լավ հիշողություն ունենք: Երբ հիշում ենք, թե տարիներ առաջ ինչեր էին կատարվում Գյումրիում և Գյումրիի քրեական քրոնիկոնում անընդհատ Ղուկասյաններ ազգանունն էր հնչում, ամեն ինչ պարզ է դառնում»,-նշեց Արփինե Դավոյանը: Նա անդրադարձավ նաեւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին, որում վերջինս քաղաքական հետագծի մասին էր խոսել. «Հիշեցնեմ՝ թեկնածու կար, որն ընտրություններից առաջ աթոռ-սեղան էր բաժանում, իսկ ընտրություններից հետո՝ վերցնում մարդկանցից: Դա էլ գնացեք-գտեք, թե ում մասին է խոսքը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930